ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ այսօր հանդիպեցինք ԱՄՆ Կոնգրեսմեն Բրեդ Շերմանին։ Այդ մասին հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․
«Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային որոշ հարցեր և շնորհակալություն հայտնեցինք պարոն Շերմանին իր հետևողական աջակցության համար»։