Այսօր Արեգակի վրա տեղի է ունեցել M1.1 դասի բռնկում։ Այն տևել է 16 րոպե, ըստ ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի կայքի։
Բռնկման արդյունքում ցածր էներգիայի պրոտոնների հոսք է ներթափանցել մերձերկրային տարածություն։ Սակայն, փորձագետները նշում են, որ դրանց կոնցենտրացիան չի գերազանցում բնական ֆոնային արժեքները։
Արեգակնային բռնկումների դասակարգումը ներառում է հինգ կատեգորիա՝ A, B, C, M և X, որտեղ յուրաքանչյուր հաջորդ կատեգորիա ցույց է տալիս բռնկման հզորության մոտ 10 անգամ աճ։
Մասնագետների կարծիքով, ուժեղ արեգակնային բռնկումների ռիսկի մակարդակը ներկայումս գտնվում է ընթացիկ ամառվա ամենաբարձր մակարդակներից մեկում։