Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթյուն՝ Իջևանում հայտնի «ԺԲԿ»-ներից մեկում, վիրավnրներ կան, հայտնաբերվել են ծխացող օջախ և ար նանման հետքեր. Shamshyan

Blog Image

 

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժանը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն: 
 
Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: 
 
Այս պահին տարածքը Իջևանի համայքային ոստիկանները վերցրել են հսկողության տակ: Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ:
 
Թե ինչ է պայթել և ինչ հանգամանքներում՝ պարզվում է, ինչպես նաև «ԺԲԿ»-ի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը: 

Send