Միլանի Մալպենսա օդանավակայանում ուղևորները ստիպված են եղել տարհանվել տերմինալներից մեկից, այն բանից հետո, երբ 28-ամյա տղամարդը չունենալով նստեցման անցաթուղթ, Միլանի օդանավակայանի T1 տերմինալի գրանցման սեղանի վրա նետել է դյուրավառ հեղուկ, այրել այն, ապա սկսել է հարվածել մուրճով, հաղորդում է eurointegration.com.ua-ն՝ հղում անելով milano.corriere.it-ին։
Սոցիալական ցանցերից կադրերում երևում է, թե ինչպես են ուղևորները ձերբակալում 28-ամյա տղամարդուն, որոնցից մեկը ձեռքին կրակմարիչ է պահում։ Այնուհետև նրան հանձնել են իրավապահ մարմիններին։
Հրդեհի պատճառով ուղևորները ստիպված են եղել տարհանվել։ Հրդեհը փոքր էր, ուստի դեպքի վայր կանչված փրկարարները արագորեն մարել են այն։ Օդանավակայանը շուտով վերսկսել է գործունեությունը։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված 28-ամյա տղամարդը Մալիի բնիկ է, ով օրինականորեն գտնվում է Իտալիայում և որոշ ժամանակ բնակվում է Միլանում: Օդանավակայանում նրա գործողությունների դրդապատճառը դեռևս պարզ չէ։
Տեսանյութն՝ այստեղ