Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի վարչակազմի, ապա՝ Ջեյ Դի Վենսի օրոք «հիանալի 12 տարվա» սկզբնական շրջանում, այս կարծիքն է հայտնել միլիարդատեր Էլոն Մասկը, գրել է Politico-ի։
Մասկն այս մասին խոսել է տեսակապի միջոցով նոյեմբերի 22-ին իր նախկին DOGE (Կառավարության արդյունավետության դեպարտամենտ) թիմի հետ դռնփակ հանդիպման ժամանակ։
Գործարարի խոսքով՝ Թրամփին կհաջորդի ներկայիս փոխնախագահ Վենսի երկու անընդմեջ ժամկետը։
Ինչպես նշել է Politico-ն, միլիարդատերը անձնական հարաբերություններ է զարգացրել փոխնախագահի հետ, չնայած Թրամփի հետ ունեցած վեճին։ Նա կարող է դառնալ Վենսի «հզոր դոնոր», եթե վերջինս առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թվականին։ Մասկը Թրամփի քարոզարշավի հիմնական դոնորներից մեկն է եղել։
