Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռուսաստանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ

Blog Image

Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը Իսլամաբադին հնարավորություն է տալիս ակտիվացնել իր փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, Ռուսաստանը դրա համար որևէ խոչընդոտ չի տեսնում։ ТАСС-ին հայտնել է Պակիստանում Ռուսաստանի դեսպան Ալբերտ Խորևը։

«Ուրախալի է նշել, որ Պակիստանի և Հայաստանի միջև վերջերս դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից հետո մենք չենք տեսնում որևէ գործոն, որը կխոչընդոտի Պակիստանի ակտիվ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի հետ, դրանց թվում՝ ազատ առևտրի մասին համաձայնագրի հնարավոր ստորագրմանը»,- հայտարարել է դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարը։
Send