Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ցուցմունք կտա՞ն նրանք, որոնց պարտադրում են մասնակցել «պատարագյան» հանրահավաքներին. «Փաստ»

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին ևս Հովհաննավանքում մասնակցելու է կարգալույծ Ստեփան Ասատրյանի կեղծ «պատարագին»: Առիթ ունեցել ենք նշելու, որ անցած շաբաթ Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի շոուն, որն իրականում հանրահավաք էր եկեղեցու տարածքում, պարզապես ձախողվել էր, և այդպես էլ հնարավոր չի եղել հավաքել հազարավոր մարդկանց, ինչպես ակնկալում էին:

Ընդհանրապես, ակնհայտ է, որ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային որոշ կառույցներ, ու վերջ. նա չունի հանրային հենարան, հատկապես Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի առումով ճաքեր կան նաև ՔՊ-ի ներսում: Պատահական չէր, որ փաշինյանական հանրահավաք-«պատարագին» չէին ներկայացել նաև բազմաթիվ քպականներ, այդ թվում՝ «կարկառուններից»: Կան տեղեկություններ, որ նույնիսկ նրանք են հրաժարվում մեղքի մեջ ընկնել: Սա, մեր աղբյուրների փոխանցմամբ, սարսափելի նյարդայնացրել է Փաշինյանին, ինչպես և այն, որ պետական կառույցների շատ աշխատակիցներ ևս հրաժարվել են: Օրինակ՝ ըստ տեղեկությունների, պետական կառույցների, մասնավորաբար ՏԻՄ-երի աշխատակիցներին կարգադրել են «գլխաքանակ ապահովել», բայց ոչինչ չի ստացվել: Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձելու է «սխալների ուղղում» անել և ամենախիստ պարտադրանքով նոյեմբերի 2-ին ամեն գնով մարդաշատություն ապահովել: Սակայն այստեղ էլ, ըստ մասնագետների, կա այլ հանգամանք. բանն այն է, որ դա բախվելու է Քրեական օրենսգրքի 236 հոդվածին, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն հարկադրելը:

Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ ընդդիմադիր տարբեր ուժեր հիմա զբաղվում են այս հարցով և ցանկանում են հասնել նրան, որ հարկադրանքի ենթարկված մարդիկ ցուցմունք տան Փաշինյանի «պատարագյան» հանրահավաքին մասնակցելուն պարտադրելու մասով, անկախ նրանից՝ մասնակցել են, թե հրաժարվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Send