Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Գազայի հատվածում եվրոպացի առաջնորդներին դրդում է քննադատել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և վերանայել Իսրայելի պաշտպանության ուժերին զինելու իրենց մոտեցումները, գրել է Bloomberg-ը:
«Եվրոպայում Իսրայելի ամենաեռանդուն կողմնակիցներից մի քանիսը ավելի ու ավելի են խոսում Գազայում պատերազմի դեմ, և մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, քննարկում են [Իսրայելին] առևտրի և զենքի վաճառքի սահմանափակման հարցը», - ասվում է հոդվածում:
Մի շարք եվրոպական երկրներ (այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները և Գերմանիան) սկսել են քննարկել Իսրայելի դեմ քայլեր, որոնք կօգնեն «վերջ դնել 20-ամսյա հակամարտությանը»:
Հրատարակությունը գրել է, որ «Գերմանիայի զայրույթը» Նեթանյահուի կառավարության նկատմամբ աճել է այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության ուժերն ակտիվացրել է ռազմական գործողությունները Գազայում և շարունակել է խոչընդոտել պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելը: