Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին

Blog Image

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Եվրանեստի հետագա նստաշրջաններին։

«Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանը Եվրոնեստի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու և իր նեղ քաղաքական օրակարգը բռնի կերպով պարտադրելու գործիքի։ Հաշվի առնելով այս ուժերի թշնամական և նեղ քաղաքական մոտեցումները Եվրախորհրդարանում՝ Վրաստանի մշտական ​​խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի հետագա նստաշրջաններին», - ասել է Պապուաշվիլին։

Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը կվերադառնա աշխատանքի Եվրոնեստի շրջանակներում միայն այն դեպքում, եթե «Եվրախորհրդարանը ստեղծի համապատասխան պայմաններ կառուցողական երկխոսության համար»։

Ավելի վաղ Եվրանեստը բանաձև էր ընդունել, որում նշվում է «Վրաստանում ժողովրդավարության նահանջը, խորհրդարանական ընտրությունների կեղծումը և մի շարք հակաժողովրդավարական օրենքների ընդունումը»։

 

Send