Կոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում, Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում. «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները խախտումներ են արձանագրել Վաղարշապատում:
Բացի այս խախտումներից «Թաթոյան» հիմնադրամը 12։00-ի դրությամբ արձանագրել է նաև․
14/20 Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։
14/2 Կուտակում քվեատուփի մոտ։
14/19 Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։
14/14 Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։
Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև ընտրողների կուտակումներ։
14/19 Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում էին էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար գրանցման բացակայության պատճառով։
14/19 Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված է եղել մեկ ժամ շուտ։
