ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետևանքով արտհանում-ներկրումը հայերի համար դարձել է գլխացավանք։
Գրեթե ամեն օր տնտեսվարողները սահմանին բախվում են տարբեր խնդիրների, որովհետև հայրենի իշխանությունները զբաղված են այլ «կարևոր» գործերով, իսկ տնտեսվարողները ստիպված են ինքնուրույն գլուխ հանել ստեղծված իրավիճակից։
Ամեն տարի այս սեզոնը նշանավորվում է Վերին Լարսում կիլոմետրանոց հերթերով, և այս ամառը բացառություն չէ. հերթերի հետևանքով գրեթե 1 ամիս դժվարանցանելի է Վերին Լարսի անցակետը, օրեր շարունակ քաղաքացիները ստիպված են իրենց անցնելու հերթին սպասել, ինչի հետևանքով լուրջ վնասներ են կրում՝ թե՛ ապրանքն է փչանում, թե՛ կեցության ծախսեր են գումարվում։
MediaHub-ի հետ զրույցում Վերին Լարսի հերթում մնացած վարորդներից մեկը նշեց, որ արդեն չի էլ հիշում, թե քանի օր է հերթում սպասում։ Մյուսն էլ նշեց. «Եթե գումար ունես, ապա հերթդ առաջ կընկնի, եթե չունես, ստիպված ես սպասել»։
Նրանց պնդմամբ՝ ով գումար է վճարել, կարողացել է հեշտ և արագ անցնել ճանապարհը, ով էլ չունի գումար, դեռ սահմանին սպասում է հարյուրավոր բեռնատարների շարքում։
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ այս պահին հերթում մոտ 1400 հայկական բեռնատար կա։
Էմմա Մարտիրոսյան