Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լավրովը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայում

Blog Image

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարարի Ասաադ ալ-Շիբանիի հետ Մոսկվայում։

Սա նախարարների առաջին պաշտոնական հանդիպումն է Ռուսաստանի մայրաքաղաքում։

Սիրիացի նախարարի այցի մասին նախօրեին հայտնել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Send