Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Այս սերմերը կօգնեն մոռանալ ճնշման տատանումների մասին

Blog Image

Takprosto.cc կայքը գրում է, որ հիպերտոնիայի առաջին ախտանշանները սովորաբար շատ քիչ են տարբերվում սովորական հոգնածության նշաններից։ Այդ է պատճառը, որ հիվանդների մի մասն իրենց ախտորոշման մասին առաջին անգամ լսում են շտապօգնության բժշկից, երբ գործն արդեն հասնում է հիպերտոնիկ ճգնաժամին։

Անձն այս դեպքում անհարմարություն է զգում, սակայն որոշ ժամանակ հանգստանալուց հետո ինչ-որ ընթացք դադարում է զգալ՝ ցավի զգացողությունն ընդունելով որպես հոգնածության արտահայտություն և տարիներ շարունակ չի դիմում բժշկի օգնությանը։ Ժամանակի ընթացքում հիպերտոնիան կարող է հանգեցնել ստենոկարդիայի, սրտի կաթվածի և ինսուլտի։ Աղմուկ ականջներում, գլխացավեր, գլխապտույտ, հիշողության թուլացում. սրանք նշաններ են, որոնք պետք է ձեզ զգուշացնեն վտանգի մասին։ Կարևոր է հիվանդությունը ժամանակին հասկանալը և համապատասխան բուժում սկսելը։

Բնական միջոց՝ հիպերտոնիայի դեմ

Անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո, որպես կանոն, բժիշկները նշանակում են դեղամիջոցներ, որոնք կանխարգելում են ճնշման բարձրացումը և նշանակում են դիետա, որի շրջանակներում անհրաժեշտ է նվազեցնել կենդանական ծագման մթերքների և աղի օգտագործումը։ Ճնշման նորմալացման գործում արդյունավետ կարող է լինել նաև արևածաղկի սերմերից պատրաստված եփուկը։ Այս սերմերը հարուստ են թթվով, որն ընդունակ է լայնացնել անոթները, լավացնել արյան շրջանառությունը։

Բաղադրիչներ
• 500 մլ արևածաղկի սերմեր չբոված վիճակով
• 2 լիտր ջուր

Լավ լվացեք սերմերը, լցրեք ամանի մեջ, դրեք կրակին։ Եռալուց հետո թեթև կրակի վրա եփեք 2 ժամ։ Սառեցրեք եփուկը։ Օրվա ընթացքում խմեք փոքր չափաբաժնով։ Բուժման կուրսը 2 շաբաթ է։

Send