Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց

Blog Image

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց, հայտնել է Էկոպարեկային ծառայությունը:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 18 խեցգետին բաց է թողնվել լիճ:

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Send