Բալը սիրված թարմացնող միրգ է,մասնագետները բացատրել են, թե ինչպես է բնության այս պարգևը օգտակար։
Մասնագետների կարծիքով՝ բալը բարելավում է քունը, բարձրացնում մարզումների արդյունավետությունը և պաշտպանում է սիրտը, հաղորդում է Սանկտ Պետերբուրգի Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
Հատապտուղները հարուստ են առողջության համար կարևոր նյութերով՝ թթուներ, պեկտիններ, միկրոտարրեր, B, A, C, H, PP, E վիտամիններ: Նշվում է, որ C վիտամինը լավ է ներծծվում ֆլավոնոիդների մեծ քանակի շնորհիվ, ինչը բազմաթիվ օգուտներ է բերում մաշկին, մազերին և հոդերին: