Հայտնի ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» նկարը, որը կորած է համարվել ավելի քան 400 տարի, հայտնաբերվել է Փարիզի մի առանձնատանը։
1613 թվականին նկարված գլուխգործոցը անհետացել է նույն թվականին և հայտնաբերվել է 411 տարի անց՝ 2024 թվականի սեպտեմբերին, Փարիզի վեցերորդ շրջանում մի մասնավոր առանձնատան գույքագրման և վաճառքի ժամանակ, AFP-ին հայտնել է համանուն աճուրդի տան նախագահ Ժան-Պիեռ Աուսենան:
Այն պատկերում է խաչված Քրիստոսին մութ, փոթորկալից երկնքի ֆոնին։ Գողգոթայի հետևից բացվում է Երուսաղեմի տեսարան։
Աշխատանքը «շատ լավ վիճակում է»։ Նկարի չափսերը 105.5 x 72.5 սմ են։ Գնահատողի խոսքով՝ աշխատանքը նախատեսված է եղել մասնավոր հավաքորդի համար։
Նկարը պատկանել է 19-րդ դարի նկարիչ Վիլյամ Բուգրոյին, ապա՝ փարիզյան առանձնատան սեփականատերերին։