ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել :
Ի թիվս այլնի՝ նրանք քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ռուբիոն ու Բարոն քննարկել են Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, ռուս-ուկրաինական պատերազմը, նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը։ Բացի այդ, կողմերը անդրադարձել են Իրանի միջուկային հարցին։