«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․
«Անգամ եթե այժմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալեն և դատարանի որոշմամբ կալանավորեն, նա, միևնույն է, կարող է լինել միասնական ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու։
Ըստ ընթացակարգի՝ նա կստանա Ազգային ժողովում մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես գալու իրավունք։
Բնականաբար, ցանկացած մարդ, ով այդ գործընթացի արդյունքում կընտրվի վարչապետ, ժամանակավոր է ստանձնելու այդ պաշտոնը։ Նրա հիմնական առաքելությունն է լինելու երկիրը հանդարտեցնելը, համերաշխություն հաստատելը և թափանցիկ ընտրությունների կազմակերպումը։
Ժամանակավոր վարչապետը, վստահաբար, նաև կազատի բոլոր քաղբանտարկյալներին և կդադարեցնի այս օրերին սկսված ապօրինի քրեական հետապնդումները։
Հետևաբար, Միքայել Սրբազանի կալանավորման պարագայում ընդդիմադիր պատգամավորները չպետք է հապաղեն. նրանք պարտավոր են գնալ Հակոբ Ասլանյանի աշխատասենյակ և ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»։