Արագածոտնի թեմը գրառում է արել՝ թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին․
«Ձեր զավակների շուրթերին միշտ և առավելապես այս օրերին աղոթքն է Ձեզ համար՝ մեր սիրելի Սրբազան Հայր։
Հիշեցնենք՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով:
Նրան, ըստ ՔԿ-ի, մեղսագրվում է ՔՕ 210- ի 5 մասով նախատեսված արարքը՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

