MV WAN HAI 503 կոնտեյներային նավի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այն նավարկել է Սինգապուրի դրոշի ներքո: Միջադեպի պահին այն եղել է Հնդկաստանի հարավային Կերալա նահանգի ափերի մոտ:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Հինգ նավաստի վիրավորվել են, իսկ չորսը անհետ կորած են ճանաչվել, հայտնել է Հնդկաստանի ափային պահպանությունը: Նավի վրա եղել է անձնակազմի 22 անդամ:
Նավը Կոլոմբոյից (Շրի Լանկա) ուղևորվում էր Մումբայի նավահանգիստ: Կոնտեյներային նավը պետք է իր վերջնական նշանակման վայր ժամաներ հունիսի 10-ին:
Կադրերն այստեղ