Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երշիկեղենի բաժիններում պետք է գրել՝ «Վնասակար է առողջությանը»․ բժիշկ Մյասնիկով

Blog Image

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ռուսական «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում կոչ է արել խանութների մեկ բաժնում գրել է «Վնասակար է առողջությանը» արտահայտությունը: 

Մյասնիկովն ընդգծել է, որ վերամշակված կարմիր միսը, այդ թվում՝ երշիկեղենը և նրբերշիկները, պաշտոնապես ճանաչվել են որպես քաղցկեղածին:

Բժիշկը նշել է, որ այդ մթերքները սպառելով՝ մարդը մեծացնում է քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկը:

«Մենք ծխախոտի վրա գրում ենք՝ «Վնասակար է առողջությանը»: Բայց երշիկեղենի բաժիններում պետք է գրել՝ «Վնասակար է առողջությանը»», - նշել է Մյասնիկովը:

Send