Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Օգոստոսի 20, 21, 22-ին գազ չի լինելու․ հասցեներ

Blog Image
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։
 
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան, Շորժա, Արտանիշ, Դրախտիկ բնակավայրերի գազասպառողների, սեփականատեր Արսեն Նադարյանի, սեփականատեր Ռ․Սարգսյանի, սեփականատեր Սամվել Գոռոյանի, սեփականատեր Գ․Սիմոնյանի, սեփականատեր Ա․Հակոբջանյանի, սեփականատեր Սուլիկո Շուշանյանի, «Տիգարելլ» ՍՊԸ-ի, «Ուրսա-Մաժոր» ՍՊԸ-ի, «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի, «Դրախտիկա» ՍՊԸ-ի, «Գրասառ» ՍՊԸ-ի, «Դիակոնիկա» ՍՊԸ-ի, «Բլուբերրի Ջելատո» ՍՊԸ-ի, «Ար-Տար» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Send