Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ: Այս մասին Mediahub.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ դիմումը ստացել են, առաջիկայում կքննարկվի։