Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք` Կոտայքում, Ջրաբերի ավազի հանքում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan

Blog Image

Երեկ` հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Ջրաբերի ավազահանքերի տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել  քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը և բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը։

Տեղում պարզվել է, որ  ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ավազահանքի տարածքում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Նորայր Ն․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Պարզվել է, որ մահացածը բեռնատարի թափքը ծածկելու ժամանակ անզգուշաբար դիպել է հոսանքի լարերին, ինչի հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send