Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձերբակալել է տղամարդու, որը լազերային ցուցիչն ուղղել է Թրամփին տեղափոխող ուղղաթիռի վրա

Blog Image

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը լազերային ցուցիչն ուղղել է «Marine One» ուղղաթիռի վրա, որը տեղափոխել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ձերբակալվածի գործողությունները լուրջ վտանգ են ստեղծել օդաչուի համար, ինչը կարող էր հանգեցնել օդում բախման, գրել են ԶԼՄ-ները։

Ձերբակալվածը նույնականացվել է որպես Ջեյքոբ Սամուել Վինկլեր, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է դանակ։ Հարցաքննության ժամանակ տղամարդը պնդել է, որ տեղյակ չի եղել օդանավերի վրա լազերային ցուցիչներ ուղղելու արգելքի մասին։ Նա նաև ասել է, թե պարբերաբար օգտագործում է դրանք ճանապարհային նշանները ցույց տալու համար։

Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք։

Send