Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Շտապ. պարզվել է, թե ինչից է մաhացել փոքրիկ Տիգրանը Մարմարիկում

Blog Image

Մայիսի 4-ին Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում, 2 տարեկան երեխայի էին որոնում:

Փոքրիկ Տիգրանը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ փոքրիկը տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է:
Որոնողական աշխատանքների ընթացքում մի շարք վարկածներ էր շրջանառվում։

Շաբաթներ տևած որոնողական աշխատանքներից հետո՝ մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերեցին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ 

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Mediahub-ի տեղեկություններով՝ երեխայի մահը վրա է հասել ջրահեղձման հետևանքով:

Քննչական կոմիտեից հաստատեցին Mediahub-ի տեղեկությունը և նշեցին. «Համաձայն փորձաքննության եզրակացության՝ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից շնչուղիների ջրով փակվելու՝ ջրահեղձման հետևանքով»:

Մարիաննա Արամյան

Send