ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոյին Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհումը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մաչադոն արդեն զանգահարել է իրեն և ասել, որ ընդունում է մրցանակը Թրամփի պատվին։
«Նա զանգահարել է և ասել՝ «Ես ընդունում եմ սա ձեր պատվին, քանի որ դուք իսկապես արժանի եք դրան»։ Դա շատ լավ բան էր։ Ես ուրախ եմ, քանի որ փրկել եմ միլիոնավոր կյանքեր», - ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ Մաչադոն պատրաստ կլինի «տալ նրան» մրցանակը, եթե նա խնդրի։
Թրամփը նաև խոսել է «Համաս»-ի մասին՝ կառույցն անվանելով «շատ կոշտ և պրոֆեսիոնալ բանակցող»։
Ողջունելով Գազայի հատվածում ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այս համաձայնագիրը վերաբերում է ոչ միայն Գազային, այլև ամբողջ Մերձավոր Արևելքին։ Նա ընդգծել է, որ «Համաս»-ը ոչնչացվել է։
««Համաս»-ը շատ կոշտ և պրոֆեսիոնալ բանակցող է։ Ես հպարտ եմ, որ Իրանն ու Ռուսաստանը նույնպես աջակցել են այս համաձայնագրին։ Այս խաղաղությունը վերաբերում է ամբողջ Մերձավոր Արևելքին, և ես հույս ունեմ, որ այն կհանգեցնի կայունության տարածաշրջանում», - նշել է Թրամփը։