Ռուսաստանի բանակցային գիծը զորքերի առկա դիրքերում կանգառի վերաբերյալ մնում է անփոփոխ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման համար Բուդապեշտի ընտրությունը բացատրվում է Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ջերմ հարաբերություններով և Բուդապեշտի հետ Մոսկվայի կառուցողական շփումներով;
- Բուդապեշտում առաքելության նպատակն է առաջ մղել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը;
- Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ռուս և ուկրաինացի զորքերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ հասել են, ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցների հաղորդագրություններ։ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է և բազմիցս հնչեցվել է ռուս-ամերիկյան շփումների ժամանակ;
- Ռուսաստանն ԱՄՆ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, որ Վաշինգտոնը Կիեւին չի մատակարարի «Տոմահավկ» հրթիռներ;
- Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ բոլոր ոլորտներում;
- Արևմուտքը հիմքեր չունի անհարկի ճնշում գործադրելու ինքնիշխան Իրանի վրա;
- Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակը շատ բարդ է, և ԵՄ-ի ոչ կառուցողական դիրքորոշումը միայն սրում է այն։
