Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանը և պարեկ Արմենակ Խաչատրյանը։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչի հետևանքով հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Send