Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պլանային դադարեցումներ, գազ չի լինելու որոշ հասցեներում հոկտեմբերի 13-ին

Blog Image

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ.Գասպարյան, Լ.Ազգալդյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի հատվածի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազպրոմ Արմենիա

Send