Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար է. Նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու

Blog Image

Վթարային ջրանջատում Երևանում նոյեմբերի 6/7-ին

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ

Գառնու պոմպակայանում վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 06-ին ժամը

10:00-ից մինչև նոյեմբերի 7-ը ժամը 10:00-ն կդադարեցվի:

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330, Գ. Նժդեհի, Բագրատունյաց,

Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9-ի, Մխչյան, Կատովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբ,

Արագածի, Մուսայելյան, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի,Բայդուկով, Հրազդանի,

Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան,

Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին

Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ , 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և

նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4 նրբանցքի, Արտաշիսյան 40-ից-80,

Չեխովի 1-ից-50, Եղ.Թադևոսյան 1-ից-20, Ս․Տարոնցի 1-ից-10 համարների և նրբացքների ,

Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը ,

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի

ջրամատակարարումը ,

Էրեբունի վարչական շրջանում կնկատվի ճնշման անկում :

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send