Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափովել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցութայն չգալով մահացել է, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: