Միացյալ Նահանգներն աշխատում է գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ ստեղծելու ուղղությամբ, գրել է «The Wall Street Journal»-ը։
WSJ-ի հետաքննության համաձայն՝ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում տեխնոլոգիական միլիարդատերերի և ստարտափների գաղտնի շարժում է ընթանում, որը ձգտում է ստեղծել առաջին օրինական (կամ կիսաօրինական) երեխաներ՝ մոդիֆիկացված գենոմներով։
Նրանց շարքում առաջատարը «Preventive» ընկերությունն է, որին աջակցում են «OpenAI»-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը և «Coinbase»-ի հիմնադիր Բրայան Արմսթրոնգը։
Preventive-ը ցանկանում է մշակել սաղմերը՝ իր պատճառաբանությամբ ժառանգական հիվանդությունները բուժելու համար, բայց իրականում նրանք ցանկանում են «անհատականացնել» երեխաներին՝ մշակելով IQ-ն, հասակը, աչքերի և մազերի գույնը, հոգեկան հիվանդության ռիսկը և այլն։ WSJ-ը նշել է, որ սա արգելված է ԱՄՆ-ում, ուստի ընկերությունը փնտրում է երկրներ, որտեղ կարող է գործել։
Ոմանք դրանում առավելություններ են տեսնում. դուք կարող եք բառացիորեն ունենալ ձեր ուզած երեխան։ Մյուսները դա անվանում են Եվգենիկայի (ուսմունք մարդկու ժառանգական հատկանիշների լավացման մասին) ժամանակակից ձև։
