Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք․ քաղաքացուց 5 տոննա ձմերուկ են գողացել

Blog Image
Օգոստոսի 10-ին, խոշոր չափի ձմերուկի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության բաժին է դիմել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 27-ամյա Ջանիկ Բ․-ն և հայտնել, որ Լուսառատ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող դաշտից գողացել են մեծ քանակի ձմերուկ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վեդիի բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում Ջանիկ Բ․-ն հայտնել է, որ գողությունը կատարվել է օգոստոսի 8-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 9-ի 16։00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա «Ֆիլիպ» տեսակի ձմերուկ՝ իրեն պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։ Դեպքի փաստով էլ ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քնչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Send