ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի, այս մասին նշված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Հայցերը մուտքագրվել են հունիսի 13-ին։
Փաշինյանի դեմ հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։
Ալեն Սիմոնյանի դեպքում Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Նա պահանջում է, որ Ալեմ Սիմոնյանը նաև հերքում հրապարակել ֆեյսբուքյան պաշտոնական էջում, բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցը մակագրվել է Ազատ Դունամալյանին։