Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը պատմել է, թե որ մթերքները կօգնեն բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը

Blog Image

Երկաթի պարունակությամբ մթերքները կօգնեն բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դարյա Ռուսակովան։

Նրա խոսքով՝ հեմոգլոբինի սինթեզի համար անհրաժեշտ է հեմ երկաթ, որը ստացվում է կենդանական ծագման մթերքներից, և ոչ հեմ երկաթ՝ բուսական ծագման մթերքներից։ C վիտամինը կօգնի բարելավել նյութի ներծծումը։

Բժիշկը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել տավարի միս, լյարդ, հավի սրտեր, ձվի դեղնուց, հնդկացորեն, սպանախ, ճակնդեղ և նուռ։ C վիտամին առկա է բուլղարական պղպեղի, կիվիի, բրոկկոլիի և թթու կաղամբի մեջ։

«Կարևոր է նշել, որ երկաթով հարուստ սնունդը չպետք է միաժամանակ օգտագործել սուրճի և թեյի հետ։ Այս ըմպելիքները պարունակում են տանիններ, որոնք խաթարում են նյութի ներծծումը։ Կալցիումը նույնպես գործում է, ուստի երկաթ պարունակող մթերքները չպետք է ուտել կաթնամթերքի հետ միասին», - զգուշացրել է Ռուսակովան։

Send