Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Խուզարկություն են անցկացվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տանը

Blog Image

Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը խուզարկություն են անցկացրել նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յերմակի տանը։

«Ուկրաինսկա պրավդա»-ի տվյալներով՝ նրանց թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են իրավապահ մարմինների մոտ տասը աշխատակիցներ մտնում կառավարության շենք։

Խուզարկությունները տեղի են ունենում «Էներգոատոմ»-ում աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որն արդեն հանգեցրել է էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականին։ Լրատվամիջոցները նշել են գործարար Թիմուր Մինդիչի անունը, որն առանցքային դեմք է։ Ասում են, որ նա Զելենսկու ընկերն է։

Send