Սյունիքի մարզի գումարտակի պարեկները հոկտեմբերի 30-ին Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն կատարելիս ստուգել են կայանված «Ֆորդ» մակնիշի մի մեքենայի, որի բեռնախցիկում հայտնաբերել են մոտ 4 խմ փայտանյութ։
Շինուհայրի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ այն ձեռք է բերել Վերին Խոտանան բնակավայրի հարակից անտառից։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
ՆԳՆ ոստիկանություն
