Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և դրամական փոխհատուցում

Blog Image

Գործարար Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և դրամական փոխհատուցում։

«Դատարանին խնդրում եմ՝ 5.1. Զրպարտության մասով, Ռոման Վալերիի Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել 18.06.2025 թվականին Ռոման Վալերիի Բաղդասարյանին պատկանող «facebook.com» սոցիալական կայքի պաշտոնական էջերում ( https://www.facebook.com/roman.bagdasaran.640220 և https://www.facebook.com/roman.bagdasaryan.184) արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով պատասխանող Ռոման Վալերիի Բաղդասարյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Ռոման Վալերիի Բաղդասարյանին պատկանող նույն էջերում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի գրառում կատարել, պահպանելով այն առնվազն 1 ամիս, դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, 18.06.2025 թվականին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակային տեղեկություններ եմ հայտնել գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետագայում տարածել այդ հրապարակման տեքստը բառացի կրկնող տեսանյութեր՝ ներկայացնելով սուտ տեղեկություններ։ Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»,- նշված է պահանջի մեջ։

«5.2. «facebook.com» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Ռոման Վալերիի Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի՝ Ռոման Վալերիի Բաղդասարյանին պատկանող էջերում:5.3. Ռոման Վալերիի Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։5.4. Ռոման Վալերիի Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից»։ 

 

Send