Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հետաքննել մանկապիղծ Էպշտեյնի գործը․ Գեյթսի, Թրամփի նախկին խորհրդականի և այլոց մասին տվյալներ են հրապարակվել (տեսանյութ)

Blog Image

Միացյալ Նահանգների Կոնգրեսը շարունակում է հետաքննել Էպշտեյնի գործը։ Դեմոկրատները հրապարակել են սեռական հանցագործ, ինքնասպան եղած բանկիր, մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնից 68 նոր լուսանկարներ հայտնի մարդկանց հետ, հաղորդել է CNN-ը։

Նկարներից մեկում միլիարդատեր Բիլ Գեյթսը երևում է երկու կանանց գրկախառնված, Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը՝ Էպշտեյնի հետ նրա գրասենյակում զրուցելիս, իսկ փիլիսոփա Նոամ Չոմսկին՝ ինքնաթիռում։ Չոմսկին նախկինում ասել է, որ 2015 թվականին Էպշտեյնի հետ քննարկել է գիտություն և փիլիսոփայություն, այցելել է նրա տներից մեկը։ Գեյթսը դեռևս 2021 թվականին ասել է, որ «նրա հետ ժամանակ անցկացնելը մեծ սխալ է եղել»։

Հրապարակվել են Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպից ձեռագիր մեջբերումների լուսանկարներ․ դրանք դաջված են եղել կանանցից մեկի մարմնին։ 

Բացի այդ, հարապարակվել է Էպշտեյնի WhatsApp-ից նամակագրություն, որում նա բանակցել է Ռուսաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված դեռահաս աղջկա գնման շուրջ: Հաղորդագրության մեջ նշված է եղել նրա անունը, տարիքը, մարմնի չափսերը, քաշը և վերցնելու վայրը։ Հաղորդագրություններում նշվում է, որ աղջկան վաճառում են 1000 դոլարով։ «Ես ունեմ ընկերուհի, սկաուտ, նա այսօր ինձ աղջիկներ է ուղարկել: Բայց նա յուրաքանչյուր աղջկա համար 1000 դոլար է խնդրում: Ես հիմա աղջիկներին ձեզ եմ ուղարկում: Գուցե ինչ-որ մեկը կհամաձայնվի, Ջեյ»,- ի թիվս այլնի՝ գրել է Էպշտեյնի զրուցակիցը:

 

 

Send