Էնդոկրինոլոգ Ելենա Մամոնտովան ասել է, թե արդյոք շաքարախտով տառապող մարդիկ կարող են խաղող ուտել։
Խաղողը շատ մանրաթել չի պարունակում։ Սակայն դրա հյութը բավականին բարձր գլիկեմիկ ինդեքս ունի։
Եվ այս հատապտուղները ուտելուց հետո կարելի է նկատել արյան մեջ գլյուկոզի մակարդակի ինտենսիվ աճ։ Բժշկի խոսքով՝ շաքարախտով հիվանդ մարդիկ, որոնց նշանակվել է շաքարի մակարդակը իջեցնելու համար հատուկ թերապիա, չպետք է խաղող ուտեն։
Ինտենսիվ ինսուլինային թերապիա ստացող հիվանդները կարող են խաղող ուտել, բայց փոքր քանակությամբ՝ ինսուլինի դեղաչափի հաշվարկով, հաղորդում է aif.ru-ն։