Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Քաղաքականություն

Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. եվրահանձնակատար

Blog Image

Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը Եվրոպական միության տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը Մարտա Կոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռեւս չի կատարել։ 

Կոսը նշել է, որ այս հարցը ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության ձեռքերում է, և որ ըստ վերջինի գնահատականի՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի։

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ»,- պարզաբանել է պաշտոնյան։

«Պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության մասով ամեն ինչ կարգին կլինի։ Եվ այդ պատճառով առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ [Twinning] գործընթացում, որոնք այնուհետև կֆինանսավորվեն: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետներն օգնում են ձեր Կառավարությանն այս հարցում»,- հավելել է եվրահանձնակատարը։

 

Send