SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 33 հասցեում գտնվող Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուք է տեղի ունեցել աշակերտների միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խմբի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում դպրոցի ներսում աշակերտներ, Երևանի բնակիչներ 14-ամյա Ս․-ն, 14-ամյա Հ․-ն և 13-ամյա Ն․-ն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քաշքշել են միմյանց։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
