Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Blog Image

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել։ Ինչպես հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ժամանել 1 170 727 զբոսաշրջիկ, ինչը 13 038–ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2025 թ․ հունվար-հուլիսին առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

Հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Չինաստանը. այդ երկրներից Հայաստան են ժամանել համապատասխանաբար 29 855 (3%) և 22 278 (2%) զբոսաշրջիկներ:

Հյուրերի մեծ մասը (62%) ընտրել է օդային տրանսպորտը և ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով: Ցամաքային անցակետերից առաջատարը «Բագրատաշենն» է։ Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը 35-44 տարեկաններն են։

Send