Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, «Hyundai Elantra»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել կանաչ գազոնում․ երկու վիրավորներին առաջինը օգնության են հասել պարեկները և շտապօգնության բժիշկները։ Վթարի պատճառը հնարավոր է այն է, որ մեկ հոգի վթարային իրավիճակ է ստեղծել և դիմել փախուստի։