Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Սարսափելի պտտահողմ, քամի՝ Արագածոտնում. վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, լույս, գազ չկա

MediaHub-ը շարունակում է ահազանգեր ստանալ Արագածոտնի մարզից, որտեղ շուրջ մեկ ժամ առաջ գրանցվել է մեծ ուժգնության քամի, փոթորիկ: 

Մեզ ուղարկված կադրերից պարզ է դառնում, որ քամին եղել է բավականին ուժգին, կան մեծ ավերածություններ: Մասնավորապես, Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ 

Ապարան քաղաքն այս պահին հոսանքազրկված է, անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվել է նաև գազամատակարարումը: 

Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ  փրկարար ծառայությունը, աշխատում են նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։ 

Զոհերի կամ տուժածների վերաբերյալ այս պահին որևէ տեղեկություն չի ստացվել: 

Send