Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՄՇԱԿՈՒՅԹ Միջազգային

Լիտվան արգելում է ռեփեր Մորգենշտեռնի մուտքը․ «սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար»

Blog Image

Լիտվան ռեփեր Ալիշեր Մորգենշտեռնին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել է նրա մուտքը երկիր, հայտարարել է երկրի միգրացիայի վարչության խոսնակ Ռոկաս Պուկինսկասի խոսքերը։

«Ալիշեր Մորգենշտեռնի Լիտվա մուտքի արգելքը ուժի մեջ է մտնում անմիջապես և ուժի մեջ կմնա տասը տարի», - հայտարարել է նա։

Պուկինսկասը նշել է, որ այս որոշումը կայացվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարության հարցման և լրացուցիչ տեղեկատվության հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ երաժշտի ներկայությունը երկրում «սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար»։

Հոկտեմբերի վերջին Վիլնյուսի քաղաքապետ Վալդաս Բենկունսկասը հայտարարել էր, որ խնդրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությանը գնահատել Մորգենշտեռնի մուտքը երկիր արգելելու հնարավորությունը մինչև այս տարվա վերջին Վիլնյուսում նախատեսված նրա համերգը։

Մորգենշտեռնը 2022 թվականի գարնանը ներառվել է Ռուսաստանի Դաշնության օտարերկրյա գործակալների (ինոագենտ) ցուցակում։ Դրանից հետո Մոսկվայի դատարանները երկու անգամ տուգանել են ռեփերին՝ իր գրառումները չնշելու համար (որ «գործակալ է»), յուրաքանչյուր անգամ՝ 40,000 ռուբլով։ Օրենքի համաձայն, մեկ տարվա ընթացքում այս հոդվածով երկու անգամ մեղադրանք առաջադրելը հիմք է հանդիսանում քրեական գործ հարուցելու համար, ինչն էլ տեղի է ունեցել։

Send