Իշխանության սրտի դատավոր Մասիս Մելքոնյանը, ով ակնհայտ կերպով ծառայում է ներկայիս իշխանությանը, հաշվի չառնելով այն ոսկե կանոնը, որ դատական համակարգը չպետք է կախված լինի տարբեր ժամանակների իշանություններից, շարունակում է դատավարությունների արդյունքը համապատասխանեցնել Նիկոլ Փաշինյանի ցանկություններին։
Այս ամենի մասին են վկայում վերջին շրջանի ձերբակալություններն ու իշխանության ընդդիմախոսներին կալանքի ուղարկելը։
Դատավորն արդեն ներկայացրել է 2024 թվականի համար իր հայտարարագիրը, հաշվետու տարվա եկամուտի ու անշարժ գույքի մասին տեղեկությունը, որը նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց է ապրել՝ հօգուտ իշխանության սրտի դատավորի:
Նախորդ հաշվետու տարում` 2023-ին Մելքոնյանն իր հայտարարագրում ներկայացրել է, որ ունի 2 անշարժ գույք, որից մեկը ձեռք է բերել 2019-ին, մյուսը ՝ 2023 թվականին։ Իսկ արդեն 2024-ի համար ներկացրած հայտարարագրում նկատում ենք, որ նա 2023-ին փաստացի ձեռք է բերել ևս մեկ անշարժ գույք, որից միայն մեկի մասին տեղեկությունն է լրացրել։
Որպես տրանսպորտային միջոց 2023 թվականին նա հայտարարագրել է 2003 թվականի VOLKSWAGEN մեքենա, ևս մեկ Toyota էլ նշվել է, որ նա փաստացի տնօրինում է: Տրանսպորտային միջոցի օտարման մասին 2023-ի վերջում որևէ բան նշված չէ: Իսկ ահա 2024-ին նա հայտարարագրել է VAZ մակնիշի մեքենա, որը գնել է 2000 թվականին, VOLKSWAGEN-ը, որը գնել է 2009 թվականին և նույն այն Toyota-ն, որը փաստացի տնօրինում է:
Երկու հայտարարագրերը համադրելով՝ ստացվում է, որ իշխանության սրտի դատավորը 2024-ին իր ունեցվածի մասին տեղեկությունը մասամբ է ներկայացրել։
2024 թվականին Մասիս Մելքոնյանը 60 մլն դրամ է հայտարարագրել որպես անշարժ գույքի վերանորոգման ծախս:
Նկատելի է նաև, որ նախորդ տարվա համեմատ նրա աշխատավարձի թիվը գրեթե կրկնակի աճել է։
Հաշվետու 2024 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 13 մլն 740 հազար դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարում կազմել է 7 մլն 413 հազար դրամ։
Մնացած բոլոր տվյալները կա՛մ ներկայացված չեն, կա՛մ պաշտպանված են:
Էմմա Մարտիրոսյան