Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երևանում թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ մանրամասներ

Blog Image

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։

«Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է տարածքային քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 19-ին խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության հասցեում: Հայտնաբերվել է մեթաֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի նմանվող զանգված և մեթադոնի ու հերոինի նմանվող լուծույթներով տարաներ։
Կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ ոստիկանություն

Send