Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղաuպանությունը

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, գրել են ԶԼՄ-ները։

Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթի ժամանակ տված հարցին, թե ինչու Իսրայելը չի ​​ճանաչում հայերի ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ ճանաչել ենք։ Կարծում եմ՝ Կնեսեթը դրա վերաբերյալ բանաձև է ընդունել», չնայած նման օրենսդրական ակտ դեռևս չի ընդունվել։

Այն հարցին, թե ինչու ոչ մի Իսրայելի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա»։

Send